Jump to content

Nissan GT-R

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nissan GT-R
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողՆիսսան
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Ուրիշ անուն(ներ)R35
Արտադրության տարիներ2006-մ.հ
ՆախորդNissan Skyline GT-R և Nissan Skyline (R34) GT-R?
Դասսուպերքար
ՍեգմենտGrand Tourer
Դիզայն
Թափքի տիպերկդռնանի ամբողջական կուպե[1]
Դռների քանակերկդռնանի
Ակնային ֆորմուլա4x4
Քարշակլիաքարշակ
Շարժիչներ
Շարժիչ3.8 լ VR38DETT թվին-տուրբո V6, 480-600 ձիաուժ
Բնութագիր
Անիվային բազա2780 միլիմետր
Մասսա-գաբարիտային բնութագիր
Երկարություն4656 մմ- 4671 մմ
Լայնություն1895 մմ - 1902 մմ
Բարձրություն1368 մմ - 1372 մմ
Մասսա1740 կգ
Դինամիկ
Առջևի անվահետք1590 մմ
Հետևի անվահետք1600
Առավ. արագություն340-426 Կմ/ժ
Այլ
ԴիզայներՇիրո Նակամուռա
Կայքwww3.nissan.co.jp/vehicles/new/gt-r.html(ճապոներեն) և nissanusa.com/vehicles/sports-cars/gt-r.html
 Nissan GT-R Վիքիպահեստում

Nissan GT-R, սուպերքար, որն արտադրում է ճապոնական Nissan Motor ընկերությունը։ Ցուցադրվել է, որպես սերիական մոդել 2006 թվականի[2][3][4] հոկտեմբերին Տոկիոյի ավտոսրահում, վաճառքը սկսվել է 2007 թվականից Ճապոնիայում, 2008 թվականից Եվրոպայում և 2009 թվականից Ա․Մ․Ն-ում։ Նրա նախորդներից տարբերվում է, որ թողարկված է միայն Japanese Domestic Market-ի (JDM) համար։ Այս լեգենդար սուպերքարը պատրաստվել է ալյումինի և կարբոնի խառնուրդից, իսկ էկրանի տեխնիկական մասը նախագծվել է հայտնի ճապոնացի Կազունորի Յամաուչիի կողմից, որը հանդիսանում է Gran Turismo խաղային շարքի հեղինակը և ղեկավարը։

2007 թվականից սկսած Nissan-ը վերանվանվեց «Skyline GT-R»-ից «GT-R»։ Սա մասամբ պայմանավորված է շուկայական նկատառումներից ելնելով, մասամբ տեխնիկական. եթե մինչև R34 Skyline GT-R, ըստ էության, բարելավվել էր Skyline, այժմ GT-R-ը լիովին անկախ մեքենան է, և կոչ են անում այն, որ Skyline GT-R բացարձակապես սխալ է։ Կա նաև Skyline կրոսսովեր։

Շարժիչ VR38DETT
  • Շարժիչը՝ VR38DETT 6 մխոցանի V-աձև 3.8 լ ծավալով, երկու տուրբոկոմպրեսորով IHI։ Շարժիչը գտնվում է մեքենայի առջև հատվածում։ Հզորությունը՝ 481 կՎտ (600 ձիաուժ)։

Փոխանցման տուփ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փոխանցման տուփը՝ ATTESA լիաքարշակ մեխանիկական դիֆերենցիալ փականով։ Փոխանցման տուփին նաև միանում երկու քարշակները՝ առաջինը փոխանցում է հզորությունը փոխանցման տուփից շարժիչին, որը տեղակայված է մեքենայի հետին մասում,

հետևի անիվների քարշակի համար, իսկ երկրորդը փոխանցման տուփից անիվներին։

  • Փոխանցման տուփը՝ 6 աստիճանի ռոբոտացված BorgWarner՝ երկակի փոխանցումով։ Անցման ժամանակը պակաս է 0.1 վայրկյանից։ Գտնվում է մեքենայի թիկունքային հատվածում։
  • Անվահեծերը գերթեթև ալյումինի խարնուդ է։
  • Արգելակման համակարգը՝ 15 դյույմ Brembo անվահեծ, 6 մխոցանի սուպորտ առջևում, 4 մխոց թիկունքում։
  • Spec V
  • Egoist
  • Nismo

2009 թվականին ցուցադրվեց GT-R Spec V մոդիֆիկացիան, բիտուրբոյացված 3.8 լ ծավալով V6 շարժիչով, որի արժեր 160 000 $ և ավելին։ 3.2 վայրկյանում արագությունը հասնում է մինչև 100կմ/ժ։

2012 թվականին ցուցադրվեց GT-R Egoist մոդիֆիկացիան, նույնպես բիտուրբոյացված 3.8 լ ծավալով V6 շարժիչը, որի հզորությունը 530 ձիաուժ է։ Փոխանցման տուփը 6-աստիճանի ավտոմատ երկփոխանցման համակարգով։ Մինչև 100 կմ/ժ հանում է 3.04 վայրկյանում և 320 կմ/ժ առավելագույն արագությունը։

2013 թվականի վերջում ցուցադրվեց տարբերակ Nismo-ից։ Այս մոդելը 0-100 կմ/ժ արագության է հասնում ընդամենը 2․4 վայրկյանում։ Այս մոդելի վաճառքը իրականցվեց 2015 թվականին, որի գինը սկվսվում էր 146600 ամերիկյան դոլարից։

Շարժիչը 3.8 լ ծավալով V6, 595 ձիաուժ հզորությամբ։

2014 թվականին ներկայացվեց AMS GT-R Alpha Omega թյունինգային մոդելը։ Որը հիմնված էր 545 ձիաուժ հզորությամբ շարժիչի վրա, որը զարգացավ մինչև 2000 ձիաուժ, իսկ շարժիչի ծավալը դարձավ 3.8-ից 5.2լ-ի։ Նաև ավելացավ դինամիկական ցուցանիշը. 0-100 կմ/ժ արագությունը արդեն անցնում էր 1.6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 428 կմ/ժ է։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջին ավտոմեքենան այս մոդելի, որը վաճառքի էր հանված ԱՄՆ-ում գնեց դերասան Զահարի Լևին (Կիպ Ստենդմենը «Less Than Perfect» սերիալից)։
  • Nissan GT-R-ը մասնակցել է «Ֆորսաժ» (5,6,7) ֆիլմի նկարահանումներին։ Նախքին մասերում մասնակցում էր նախորդ մոդելները Skyline R33 R և 34-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Nissan GT-R Review». Edmunds.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  2. «Car and Driver – First Look Nissan GT-R». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «2009 Nissan Skyline GT-R». Inside Line. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «First Look: 2008 Nissan GT-R». MotorTrend. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]